Վահագնի թաղամասի նախագծումը և կառուցումը մեկնարկել են 1990-ականների վերջին` Վահագն Հովնանյանի նախաձեռնությամբ  հիմնված «Հովնանյան Ինթերնեյշնլ» ընկերության կողմից:  Թաղամասը զբաղեցնում է 163 հա մակերես: Ըստ նախագծի թաղամասում նախատեսվում է կառուցել ճարտարապետական յուրահատուկ լուծումներով 700 առանձնատուն  և 2300 բնակարան՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով: Թաղամասը բաժանված է 8  տեղամասերի, որոնցում տեղաբաշխված են տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, բարեկարգված հողակտորներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, առևտրի հաստատությունը և «Արարատ Վելլի» քաղաքամերձ ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր  դաշտերով, թենիսի կորտերով և ռեստորանով:

Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ և ապահով կյանք անցկացնելու համար:  Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են մեր այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված,իրականացվում է աղբահանություն շաբաթը 3 անգամ:

 

 

 

 

 

 

 

Վահագնի թաղամասն առաջարկում է՝

. Մոդելային առանձնատներ (ներառում են 650 ք.մ. հողամաս, շահագործման  են հանձնվում  ինչպես ամբողջությամբ պատրաստ վիճակում, այնպես էլ որպես հիմնակմախք)̀

. Թաունհաուսներ (ունեն ընդհանուր օգտագործման հողատարածք, շահագործման են հանձնվում ամբողջությամբ պատրաստ վիճակում, կամ որպես հիմնակմախք)

. Սեփական նախագծով առանձնատների կառուցման համար նախատեսված բարեկարգված հողակտորներ (սկսած 650 ք.մ.-ից)

. Բնակարաններ 4 հարկանի քարե շենքում (70, 91 և 112 ք.մ. մակերեսներով):

 

ԿԱՊ

Գևորգ Չաուշի փողոց 50Վահագնի բնակելի թաղամաս

Երևան 0088, Հայաստան

Վաճառքի գրասենյակ՝ (+374 10) 39 01 02

Ֆաքս` (+374 10) 38 13 02 

Վարչություն` (+374 10) 39 97 21

"Արարատ վալլի" քաղաքամերձ ակումբ` (+374 10) 39 40 85

Էլ.փոստ` [email protected]

Կայք` http://www.vahakni.com/